ԱՄՆ իշխանությունները հարկեր են պահանջել կրիպտոարժույթ ունեցողներից

19:27 08-08-2019

ԱՄՆ իշխանությունները սկսել են նամակներ ուղարկել կրիպտոարժույթ ունեցողներին՝ պահանջելով ներկայացնել եկամուտների մասին հաշվետվություն, ինչպես նաեւ վիրտուալ արժույթներով կատարած գործարքների համար վճարված հարկերի մասին տեղեկանքներ: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը:

Նշվում է, որ այդ տվյալները չներկայացնողները կտուգանվեն:

Ներքին եկամուտների ծառայությունը հույս ունի, որ կրիպտոարժույթի տերերը լուրջ կվերաբերեն նամակներին:

Արդեն ուղարկվել է ավելի քան 10 հազար նամակ:

Դրանից բացի, կրիպտոարժույթի տերերը կստանան նամակի 3 օրինակ՝ կախված նրա մասին տեղեկատվությունից:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանցահենները Տոկիոյի կրիպտոարժույթի բիրժայից գողացել են 32 մլն դոլար:


Աղբյուրը՝ https://www.1in.am/2601005.html