ԱՄՆ-ի Կոնգրեսում խնդրել են Facebook-ին հետաձգել գաղտնարժույթի թողարկումը

22:44 19-06-2019

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ֆինասնական ծառայությունների կոմիտեի նախագահ Մաքսին Ուոթերսը խնդրել Է Facebook ընկերությանը հետաձգել սեփական Libra գաղտնարժույթը շրջանառության մեջ դնելը, ինչը նախատեսված Է 2020 թվականին, այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի օրենսդիրներն ու կարգավորիչները չեն ավարտել համապատասխան ստուգումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ուոթերսի՝ հունիսի 18-ին տարածված հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով ընկերության խնդրահարույց անցյալը, ես խնդրում եմ Facebook-ին համաձայնել գաղտնարժույթի մշակման գործում առաջխաղացման բոլոր քայլերի նկատմամբ մորատորիում սահմանելուն, քանի դեռ Կոնգրեսն ու կարգավորիչները հնարավորություն չեն ունենա ուսումնասիրել այդ հարցերը եւ միջոցներ ձեռնարկել»,- նշել Է նա: Ուոթերսը նաեւ ընդգծել Է, որ ընկերության ղեկավարները պարտավոր են ելույթ ունենալ Կոնգրեսի՝ Libra-ին նվիրված լսումներում: Նրա խոսքով՝ Facebook-ը «քանիցս քամահրանք Է դրսեւորել օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության եւ շրջահայաց օգտագործման նկատմամբ»:

Ինչպես ասված Է հունիսի 18-ին Facebook սոցիալական ցանցի բլոգում հրապարակված հաղորդագրության մեջ ամերիկյան ընկերությունը պլանավորում Է Libra սեփական գաղտնարժույթը շրջանառության մեջ դնել 2020 թվականին: Libra-ի օգտագործմամբ գործարքավարություններ իրականացնել կարելի կլինի Facebook Messenger, WhatsApp ծառայությունների, ինչպես նաեւ այս պահին մշակվող հատուկ հավելվածի միջոցով: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ թվային արժույթի փոխանցում անելը նույնքան հեշտ կլինի, որքան «տեքստային հաղորդագրությունը հեռախոսին ուղարկելը»:


Մանրամասները՝ https://armenpress.am/arm/news/978990.html