ԱՄՆ-ը պատրաստվում է դիմակայել Չինաստանին ռոբոտացված դրոններով. NI

20:27 18-06-2019

ԱՄՆ կոնգրեսի հետազոտական ծառայության ռազմական փորձագետ Ռոնալդ O’Ռուրկը հունիսյան զեկույցում նշել է, որ ամերիկյան կողմն աշխատում է նավատորմի ստեղծման վրա, որը զինված հակամարտության դեպքում կկարողանա «կլանել չինական հրթիռների հարձակումները» և արագորեն պատասխան հարված հասցնել: The National Interest-ը պատմել է այդ ծրագրերի մասին:

Ինչպես նշվում է, նոր հայեցակարգը ենթադրում է բազմաթիվ ինքնակառավարվող ռոբոտացված նավերի ստեղծում, բավականաչափ էժան, կարճ ժամանակում բազմաթիվ նման նավեր կառուցելու համար: Դրանք հագեցած կլինեն ուղղորդված էներգետիկ զենքով, հիպերձայնային զենքով, արհեստական բանականությամբ, ինչպես նաև կկարողանան տվյալների մեծ ծավալ վերլուծել: O’Ռուրկի խոսքերով, դրանք նոր ռազմական մարտահրավերների, հատկապես ՉԺՀ-ից, պատասխանը կդառնան:


Մանրամասները՝ https://www.1in.am/2579898.html