ԱՄՆ դատարանը 4 մլրդ-ով տուգանել է բիթքոինի ենթադրյալ ստեղծողին

20:20 12-09-2019

ԱՄՆ-ում դատարանը մեղավոր է ճանաչել ավստրալացի ձեռնարկատեր Քրեյգ Ռայթին, որը ենթադրաբար բիթքոինի ստեղծողներից մեկն է: Նրան մեղադրում են այս կրիպտոարժույթի մեծ գումար յուրացնելու համար, որը նա ստեղծել է իր գործընկերոջ՝ Դեյվ Քլեյմանի հետ 2009-2013 թվականներին: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Այսպիսով Ռայթին հարկադրել են 2013-ին մահացած Քլեյմանի հարազատներին վերադարձնել մոտ 410 հազար բիթքոին կամ $4 մլրդ: Ինքը՝ ավստրալացին, նիստի ժամանակ հայտարարել է, որ հասանելիություն չունի նշված գումարին: Դատավոր Բրյուս Ռեյնհարթը, սակայն, մեղադրել է Ռայթին կեղծիքի մեջ, թե իբր նա հիանալի գիտի, թե որտեղ են փողերը:

Բիթքոինի ստեղծող է համարվում Սատոսի Նակամոտոն, որի ինքնության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Որոշ տվյալներով՝ դա կարող է լինել Ճապոնիայում բնակվող 1975թ. ծնված տղամարդ: Սակայն ավելի տարածված է այն տեսակետը, որ դա

կեղծ մարդ է կամ նույնիսկ մարդկանց խումբ:

Հաղորդումներն այն մասին, որ կրիպտոարժույթի ստեղծողը կարող է լինել Ռայթը, սկսեցին հայտնվել 2015 թվականին: Սակայն ավստրալացին չի կարողացել ներկայացնել այդ փաստը հաստատող համոզիչ ապացույցներ:


Աղբյուրը՝ https://www.1in.am/2617612.html