«Խելացի» բարձրախոսը կփրկի մարդու կյանքը. սարքը կարողանում է զգալ շնչառությունը

22:24 20-06-2019

Տիրոջ շնչառության կամ ձայնի մեջ խնդիրներ նկատելու դեպքում բարձրախոսն այդ մասին տեղյակ կպահի մոտակայքում գտնվող մարդկանց և կզանգահարի համապատասխան հեռախոսահամարով։

Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողները նախագծել են մի համակարգ, որը կարողանում է բացահայտել սրտի աշխատանքի դադարեցմանը բնորոշ ձայները: Այս մասին նշված է համալսարանի կայքում։

Թյուրիմացություններից խուսափելու համար արհեստական բանականությունը լսել է հսկայական քանակությամբ ձայներ, որոնք հնչում են սովորական քնի ժամանակ ( այդ թվում՝ խռմփոց, շնչառություն, փողոցային աղմուկ և այլն):

Բացի դրանից, արհեստական բանականությանը սովորեցրել են տարբերել, այսպես կոչված, սահմանային շնչառությունը (շնչառության ախտաբանական տարատեսակ, բնութագրվում է կարճ, խորը, ջղաձգային շնչառական շարժումներով), որոնք ձայնագրվել էին անհետաձգելի բժշկական օգնությունների ժամանակ:


Մանրամասները՝ https://armeniasputnik.am/world/20190620/19242141/khelaci-bardzrahosy-kprki-mardu-kyanqy-sarqy-karoxanum-e-zgal-shncharutyuny.html