iPhone-ից տեղեկություններ կորզելու ծրագիր է հայտնաբերվել

21:15 20-07-2019

Իսրայելական NSO Group տեխնոլագիական ընկերության ծրագրավորողները սարքավորումներում նոր սպառնալիք են հայտնաբերել, որը կապված է iPhone-ի ծրագրային ապահովման հետ:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Financial Times-ում հրապարակված հոդվածը, Pegasus ծրագիրը կարող է տեղեկություններ ստանալ օգտագիրոջ սարքավորումից, ինչպես նաև նրա հետ առնչություն ունեցող «ամպային» էջերից:

Բացի այդ, ծրագրի վերջին տարբերակը սկսել է հայտնաբերել և պատճենել iCloud մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալներ:

Այս ծրագիրը կարող է տեղեկություն ստանալ iPhone-ից և Android սարքավորումներից:

Պաշտոնական տարբերակով` իսրայելական ընկերությունը Pegasus ծրագիրը վաճառում է միայն իշխանություններին՝ հետաքննությունների ժամանակ օգնություն տրամադրելու համար:


Աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2019/07/19/iphone/3053111