iPhone 13-ն աջակցություն կստանա ցանցային նոր ստանդարտին

13:28 03-02-2021

Սարքի տերերին հասանելի կլինեն տվյալների փոխանցման ավելի բարձր տեմպերը և նոր տեխնոլոգիայի այլ հնարավորություններ:


Apple-ը վերջերս թողարկել է iPhone 12 սմարթֆոնների շարքը՝ ընկերության առաջին սարքերը, որոնք աջակցում են 5G կապի միացմանը: Բայց արդեն հիմա նոր տեղեկություններ կան դրանց իրավահաջորդի մասին: Ըստ MacRumors-ի վերջին զեկույցի, սպասվում է, որ Apple-ի առաջիկա մոդելները կաջակցեն WiFi 6E տեխնոլոգիային:


WiFi 6E-ն իրականացնելու համար օգտագործվում է 6 ԳՀց հաճախականությունների տիրույթը: Տեխնոլոգիան զգալիորեն ավելի արագ և հուսալի է, քան իր նախորդները: Ի դեպ, վերջերս ներկայացված Samsung Galaxy S21 Ultra-ն արդեն ունի WiFi 6E աջակցություն:


Աղբյուրը մանրամասնում է, որ iPhone 13-ում Wi-Fi 6E-ի ներդրման մոդուլները կարող են մատակարարվել կիսահաղորդիչներ արտադրող Skyworks ընկերության կողմից:


Աղբյուրը՝ https://168.am/2021/01/31/1453427.html