iPhone 11-ը ողջ աշխարհում զավեշտալի գրառումների առիթ է դարձել․ լուսանկարներ

20:28 12-09-2019

Սեպտեմբերի 10-ին Apple-ը ներկայացրեց iPhone 11-ը, որի թողարկմանը սպասում էին ընկերության միլիոնավոր երկրպագուները։ Նոր մոդելը ներկայացել է երեք տեսախցիկով, ինչը սոցկայքերի օգտատերերի շրջանում զվարճալի մեմերի առիթ է դարձել։ Եվ չնայած նոր մոդելի հաջողությանը քչերն են կասկածում, սմարթֆոնի տեսքը շատերին զվարճալի է թվացել։ Այս մասին գրում է Esquire ամսագիրը։

Նոր iPhone-ը համեմատում են էլեկտրական սափրիչի, ակնոցների, «երրորդ աչքի», գազօջախի և այլ իրերի հետ։ Սոցկայքերի օգտատերերի հնարամտությունը կարող եք գնահատել ստորև ներկայացված լուսանկարներում։


Աղբյուրը՝ http://yerevan.today/all/society/39266/iphone-11-n-oghj-ashkharhum-zaveshtali-grarumneri-arit-e-dardzel-lusankarner