YouTube-ը տեսահոլովակների հանձնարարականների նոր համակարգ է ներկայացրել

11:05 29-06-2019

YouTube-ը ներկայացրել է տեսահոլովակների հանձարականների նոր համակարգ, ինչպես նաեւ հնարավորություն է ընձեռել արգելափակելու այս կամ այն ալիքների տեսահոլովակները: Տեսածառայության նոր գործառույթների մասին տեղեկավտությունը բերված է նրա պաշտոնական բլոգում։

Այժմ YouTube-ի գլխավոր էջում կարելի է տեսնել այն թեմաների ցուցակը, որոնց ընտրությունը կախված է ավելի վաղ դիտված տեսահոլովակներից: Յուրաքանչյուր այդպիսի թեմայի տակ կբերվեն նման տեսանյութեր: Այդ նույն գործառույթը կհայտնվի նաեւ «Հաջորդը» բաժնում:

«Դրանք կարող են լինել ավելի վաղ ձեզ հետաքրքրած թեմայի վերաբերյալ տեսագրություններ, տեսանյութեր այն ալիքներից, որոնք դուք դիտում եք կամ այլ թեմաներ, որոնք ձեզ կարող են հետաքրքրել»,- ասված է YouTube-ի հաղորդագրության մեջ: Տեսածառայությունը նաեւ թույլ կտա արգելափակել որոշակի ալիքների տեսանյութերի հանձնարարականները:

Դրանք կդադարեն հայտնվել գլխավոր էջում կամ «Հաջորդը» բաժնում: Ըստ որում արգելափակված տեսահոլովակները կարելի կլինի տեսնել՝ բաժանորդագրվելով դրանց ալիքին եւ գտնելով որոնման միջոցով: Նաեւ YouTube-ն օգտատերերին կպարզաբանի, թե ինչու է նրանց առաջարկվում դիտել այն ալիքների տեսանյութերը, որոնք նրանք նախկինում չեն դիտել:


Մանրամասները՝ https://168.am/2019/06/29/1141989.html