Xiaomi-ն իր նոր մոդելի սմարթֆոնի թողարկումից հետո մի քանի զվարճալի տեսահոլովակ է պատրաստել

22:47 19-06-2019

Չինական Xiaomi ընկերությունը 3 գովազդային հոլովակ է պատրաստել իր նոր Xiaomi Mi 9T մոդելի համար, որոնց մեջ պարզ երևում է, որ ընկերությունը ծաղրում է էկրանի վրա սելֆի տեսախցիկի համար «մազափունջ» ունեցող սմարթֆոնները:

Տեսանյութերի գլխավոր հերոսները՝ ստոմատոլոգը, դիմահարդարը և վարսահարդարը, իրենց աշխատանքը կատարելիս, շեղվում են էկրանի վերևում գտնվող «մազափնջի» պատճառով և, մեղմ ասած, չեն գոհացնում իրենց հաճախորդներին:

Xiaomi Mi 9T մոդելի էկրանի վրա չկան նմանատիպ «մազափնջեր», սելֆիի տեսախցիկը ներկառուցված է հեռախոսում և դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ օգտատերը ուզում է սելֆի անել:


Մանրամասները՝ https://armeniasputnik.am/world/20190619/19222241/chinakan-ynkerutyuny-tsaxrum-e-mazapnjov-smartfonnery-tesanyut.html