Xiaomi-ն գաղտնազերծել է իր ամենաթանկարժեք սմարթֆոնը

21:10 20-07-2019

Չինական Xiaomi ընկերության փոխնախագահ Մանու Կումար Ջեյնն իր թվիթերյան էջում տեղեկացրել է Redmi K20 Pro (Xiaomi Mi 9T Pro՝ եվրոպական շուկայի համար) սմարթֆոնների սահմանափակ շարքի թողարկման մասին: Ինչպես հաղորդում է GSMArena-ն, այս մոդելը կդառնա ամենաթանկարժեքն ապրանքանիշի պատմության մեջ: 

Մոդելն ստացել է Redmi K20 Pro Signature Edition անվանումը: Սմարթֆոնի բնութագրիչ հատկությունների մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չկան:

Հայտնի է, որ սարքավորումը համալրվել է 6.4 դյույմ անկյունագծով AMOLED-էկրանով, որի կետայնությունը կազմում է Full HD+: Գաջեթն աշխատում է Snapdragon 855 պրոցեսորով: Սմարթֆոնը համալրված է 48 մեգապիքսել հիմնական տեսախցիկով, 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ ներկառուցվող հիշողությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ սմարթֆոնի արժեքը կազմում է 6200 եվրո: Բարձր արժեքը պայմանավորված է նրանով, որ սմարթֆոնը ոսկեզօծված է և պատված է ալմաստներով:


Աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2019/07/17/Xiaomi/3051592