Windows 10-ի թարմացումը զրկել է օգտատերերին ինտերնետից

22:57 09-02-2020

Windows 10-ի օգտատերերը թարմացումից հետո նկատել են, որ ունեն ինտերնետի և ձայնի հետ կապված խնդիրներ, գրում է Windows Latest-ը:

Օպերացիոն համակարգում KB4532695 թարմացումից հետո առաջացած խնդիրների մասին օգտատերերը գրել են Microsoft-ի ֆորումներում: Ըստ օգտատերերի, օպերացիոն համակարգի թարմացումից հետո ցանցը և աուդիո սարքավորումները կամ խափանմամբ են աշխատում, կամ ընդհանրապես չեն աշխատում: Մասնավորապես, համակարգը չի ճանաչում համակարգչի հետ կապված ձայնային քարտերը:

Աղբյուրը՝ https://kentron.am/am/news/170846