WhatsApp–ը դադարել է գործել միլիոնավոր սարքերում

22:59 09-02-2020

WhatsApp–ը 2020թ.–ի փետրվարի 1–ից դադարել է գործել միլիոնավոր սարքերում։ Android 2.3.7 և ավելի ցածր, ինչպես նաև iOS 8 և ավելի ցածր ծրագրային ապապոհվմամբ սարքավորումների օգտատերերն այլևս չեն կարողանա օգտվել հավելվածից, գրում է telecom.arka.am–ը` հղում անելով iguides.ru–ին։

Հնարավոր է, որ որոշ մարդկանց համար այս լուրն անսպասելի է, սակայն WhatsApp–ի ներկայացուցիչները դեռևս 2017թ.–ին հայտարարել էին, որ հավելվածը չի գործելու օպերացիոն ապահովումների հնացած տարբերակներում։ CCS Insight–ի վերլուծաբան Բեն Վուդի կարծիքով, ընկերությունն այլ ընտրություն չի ունեցել անվտանգությունն ապահովելու համար։

Աղբյուրը՝ https://newsarmenia.am/am/news/society/WhatsApp-y-dadarel-e-gorcel-millionavor-sarqerum-/