WhatsApp-ում օգտատերերի անձնական տեղեկատվությունը կրկին վտանգված է

22:50 09-02-2020

PerimeterX ընկերության ՏՏ անվտանգության հարցերով մասնագետ Գալ Վեյցմանը (Gal Weizman) ներկայացրել է համակարգիչների համար նախատեսված WhatsApp հավելվածում նոր խոցելիությունների մանրամասները: Ինչպես նշվում է ընկերության կայքում, շատ օգտատերեր, հնարավոր է, խնդիրներ ունենան:

Եթե հավանական զոհը հետևի վնասակար հաղորդագրության հղմանը, ապա հաքերին կհաջողվի ուղղորդել նրան երրորդ կողմ հանդիսացող կեղծ կայք կամ մուտք ունենալ օգտատիրոջ անձնական ֆայլերին:

Աղբյուրը՝ https://artsakh.news/am/news/170831