Visa-ն, Uber-ը եւ այլ խոշոր ընկերություններ 10-ական մլն դոլար կներդնեն Facebook-ի նոր գաղտնարժույթի համար

21:14 14-06-2019

Visa Inc., Mastercard Inc եւ PayPal Holding Inc. վճարային համակարգերի գործարկուները, Uber Technologies Inc.-ը, որը տաքսու պատվերի եւ կերակրի առաքման ծառայություններ Է մատուցում, եւ մի շարք այլ խոշոր ընկերություններ պաշտպանել են Facebook-ի նոր գաղտնարժույթը, որն իտնտերնետ-հսկան պլանավորում Է ներկայացնել հաջորդ շաբաթ եւ կիրառել հաջորդ տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


Ֆինանսների եւ Էլեկտրոնային առեւտրի բնագավառում մասնագիտացած ընկերությունները, վենչուրային կապիտալիստները հեռահաղորդակցական ֆիրմաները մոտավորապես 10-ական միլիոն դոլար են ներդնում կոնսորցիումում, որը կկառավարի Libra անվանումն ստացած գաղտնարժույթը, գրել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:


Նոր արժույթի օգտատերերը կկարողանան դրանով վճարել՝ գնումներ իրականացնելով Facebook-ում եւ Համացանցի կայքերում, ինչպես նաեւ արժույթն ուղարկել միմյանց:


Մանրամասները՝ https://www.lragir.am/2019/06/14/451676/