Sony–ին ներկառուցվող օդորակիչով վերնաշապիկ է մշակել

20:31 18-08-2019

Sony ընկերությունը մշակել է հատուկ պորտատիվ օդորակիչ, որը կոչել է Reon Pocket։ Այն ընդամենը 85 գրամ է, գրում է bykvu.com–ը։

Reon Pocket–ը տեղադրվում է հատուկ փոքրիկ գրպանիկում` վերնաշապիկի հետևի մասում։ Այն կարող է ապահովել 23–36 °C ջերմաստիճան։

Ներկառուցվող օդորակիչը հնարավոր է կառավարել սմարթֆոնի համար մշակված հատուկ հավելվածի միջոցով։ Օդորակիչն աշխատում է 1 օր առանց լիցքավորման։

Գաջեթի գինը սկսվում է 117 դոլարից։ Այն վաճառքի կհանվի դեռ միայն Ճապոնիայում։


Աղբյուրը՝ http://newsarmenia.am/am/news/science/Sony-in-nerkarucvogh-odorakichov-vernashapik-e-mshakel-/