Sony-ն պատրաստում է 8 տեսախցիկով սմարթֆոն

22:44 17-06-2019

Max J մականունով հայտնի ինսայդերը խոսել է Sony-ի՝ ռեկորդային թվով տեսախցիկներով սմարթֆոն պատրաստելու ծրագրերի մասին:


Ռեկորդային սմարթֆոնը կթողարկվի Xperia բրենդի անվան տակ: Ամենայն հավանականությամբ, դա կլինի նոր ֆլագմեններից մեկը: Այն կունենա 6 հիմնական տեսախցիկի օբյեկտիվ և ևս երկուսը՝ դիմային տեսախցիկի համար: Այս մասին ինսայդերը պատմել է իր թվիթերյան միկրոբլոգում:


Դեռևս չկան տեղեկություններ, թե ինչպես վեց տեսախցիկները կօգտագործվեն Sony-ի սմարթֆոններում: Ամենայն հավանականությամբ, մոդուլներից երեքը կլինեն արդեն ավանդական դարձած տարբերակով՝ հիմնական մոդուլ, լայնանկյուն մոդուլ և տելեֆոտո: Որպես լրացում՝ սրանց կավելանան ToF-սենսորը՝ օբյեկտները սկանավորելու համար: Մյուս երկու մոդուլները դեռևս մնում են հանելուկ:


Հիմա ռեկորդային թվով տեսախցիկներ ունի Nokia 9 PureView սմարթֆոնը: Մոդուլը բաղկացած է երեք գունավոր և երկու անգույն սենսորներից: Սմարթֆոնը լուսանկարելիս օգտագործում է բոլոր տեսախցիկները՝ միացնելով դրանց արած պատկերները մեկ լուսանկարում: Nokia-ի հետ զուգահեռ՝ տեսախցիկների վրա աշխատել է ZEISS-ը (օպտիկայի և տեսախցիկների լեգենդար արտադրող Գերմանիայում): ZEISS-ից օգտագործվել են հատուկ ալգորիթմներ, որոնք նկարահանումից հետո բարելավում են նկարների որակը:


Մանրամասները՝ https://blognews.am/arm/news/616952/sony-n-patrastum-e-8-tesakhcikov-smartfon.html