Sony-ն ներկառուցված օդորակման համակարգով վերնաշապիկ է ներկայացրել

19:54 08-08-2019

Ճապոնական Sony ընկերությունը ներկառուցված փոքր օդորակման համակարգով վերնաշապիկ է ներկայացրել, հայտնում է bykvu.com-ը:

Սարքը ստացել է Reon Pocket անվանումը և կշռում է ընդամենը 85 գրամ:

Reon Pocket-ը դրվում է վերնաշապիկի հետևի հատվածում գտնվող փոքրիկ գրպանի մեջ: 

Սարքը հնարավոր է կառավարել սմարթֆոնով՝ հատուկ հավելվածի միջոցով: Առանց վերալիցքավորման այն կարող է աշխատել 1 օր:

Սարքի արժեքը սկսվում է 117 դոլարից: Այն դեռ վաճառքի կհանվի միայն Ճապոնիայում:


Աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2019/08/07/Sony-air-conditioning/3066301