Sony-ն ներկայացրել է Walkman նվագարկչի հոբելյանական տարբերակը սարքի 40-ամյակի առթիվ

20:29 12-09-2019

Sony ընկերությունը լեգենդար Walkman նվագարկիչի 40-ամյակի առթիվ ներկայացրել է այդ սարքի հատուկ տարբերակը: Սեպտեմբերի 5-ին այդ մասին հայտնել է Cnet.com ինտերնետ-պորտալը:

Sony ընկերությունը լեգենդար Walkman նվագարկիչի 40-ամյակի առթիվ ներկայացրել է այդ սարքի հատուկ տարբերակը:

Նորույթի մասին հայտարարվել է Բեռլինի IFA էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում: Այն կվաճառվի հատուկ պատյանով, որը կրկնում է առաջին անգամ 1979 թականին թողարկված յուրօրինակ կասետային նվագարկչի դիզայնը: Մնացած բաներում նոր մոդելն իրենից ներկայացնում է ժամանակակից նվագարկիչ՝ Android գործառական համակարգի կառավարմամբ, որը նախատեսված է թվային երաժշտական ֆայլերի նվագարկման համար: Նոր Walkman-ի HD-դիսփլեյի անկյունագիծը 3,6 դյույմ է:

Ինչպես հայտարարում են Sony-ում, կուտակիչի լիցքավորումը պետք է բավականացնի 26 ժամ անընդհատ աշխատանքի համար: ԱՄՆ-ում եւ մյուս երկրներում հոբելյանական նվագարկչի գինն ու վաճառքի ժամկետն առայժմ հայտնի չեն: Սակայն, Cnet.com-ի տվյալներով՝ Ավստրալիայում այն կսկսեն վաճառել դեկտեմբերին՝ 599 ավստրալական դոլար (շուրջ 400 դոլար) գնով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


Աղբյուրը՝ https://168.am/2019/09/07/1169648.html