Samsung-ը նոր սերնդի Samsung Neo QLED հեռուստացույցներ է թողարկել

17:33 27-11-2022

Samsung-ը նոր սերնդի Samsung Neo QLED հեռուստացույցներ է թողարկել: Նորացված մոդելային շարքն ունի պատկերի ու ձայնի բարելավված որակ, պրեմիում կարգի դիզայն և անհատականացման խելացի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հեռուստադիտողները կկարողանան առավելագույն հարմարավետությամբ դիտել իրենց սիրելի ֆիլմերն ու հաղորդումները:


«Փորձել ենք հեռուստացույց դիտելը հնարավորինս հարմարավետ ու անվնաս դարձնել: Մտածված է յուրաքանչյուր դետալ՝ դիզայնից մինչև անգամ հեռակառավարման վահանակ, որն, ի դեպ, ևս նորարարության արդյունք է: Այն RF Harvesting տեխնոլոգիայի շնորհիվ կլանում է կենցաղային այլ սարքավորումների էլեկտրամագնիսային ճառագայթումները: Այն լիցքավորվում է նաև Type C լիցքավորման լարով և wi-fi-ի միջոցով», – ասում է ընկերության գլխավոր փորձագետ Սերգեյ Տկաչենկոն:


Աղբյուրը՝ https://b24.am/business/340277.html