Samsung-ը ներկայացրել է Galaxy Watch Active 2 «խելացի» ժամացույցները

19:38 08-08-2019

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Watch Active 2 նոր «խելացի» ժամացույցը: Նորույթը երկու տարբերակ է առաջարկում՝ 1,2 կամ 1,4 դյույմ անկյունագծով, հաղորդում է The Verge-ը:

Վաճառքի կհանվեն սիլիկոնային գոտիով ալյումինե և կաշվե ամրակով չժանգոտվող պողպատից ժամացույցներ:

Սարքավորումը համալրված է 360×360 պիքսել լուծաչափով AMOLED էկրանով: Այն նաև ունի սենսորային շրջանակ, որի միջոցով կարելի է կառավարել ինտերֆեյսը:

Ժամացույցը հետևում է մարդու ֆիզիկական ակտիվությանը և հաշվարկում անցած քայլերի չափը, այրված կալորիաները և այլն: Սարքերն ավտոմատ կերպով հաշվարկ են կատարում այն ժամանակ, երբ ժամացույցի օգտատերերը սկսում են որոշակի գործողություններ կատարել: GPS-ի և սրտի բաբախումները հաշվարկող սենսորի շնորհիվ սարքը գրանցում է բոլոր մանրամասները:

Ժամացույցները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 27-ից՝ 279 դոլար մեկնարկային գնով:


Աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2019/08/06/Samsung/3065712