Philips-ի խելացի լամպերը խոցելի են, ինչը թույլ է տալիս հաքերներին միանալ Wi-Fi-ին

22:43 09-02-2020

Check Point հետազոտական ընկերության փորձագետները Philips Hue էլեկտրական լամպերում խոցելիություն են հայտնաբերել, ինչը թույլ կտա հաքերներին մուտք գործել Wi-Fi ցանց և տեղադրել չարամիտ ծրագրեր: Այս մասին ասվում է ընկերության կայքում:

Ըստ մասնագետների՝ խոցելիությունը կապված է Zigbee անլար կապի օգտագործման հետ: Բացի «խելացի» լամպից, ZigBee-ով աշխատում են տասնյակ միլիոնավոր սարքեր՝ ներառյալ Amazon Echo, Samsung SmartThings, Belkin Emo՝ նշում է SecurityLab.ru-ն:

Աղբյուրը` https://www.1in.am/2699342.html