PayPal Holdings Inc-ը նախատեսում է թույլատրել օգտվողներին կրիպտոարժույթ փոխանցել

18:35 29-05-2021

PayPal Holdings Inc-ը նախատեսում է թույլատրել օգտվողներին կրիպտոարժույթ փոխանցել այլ դրամապանակներին: Այս մասին ավելի վաղ հաղորդել է Coindesk-ը` հղում անելով ընկերության փոխնախագահ Խոսե Ֆերնանդես դա Պոնտեին:


Սան Խոսեում գտնվող ընկերությունը, որը անցյալ տարվա հոկտեմբերին սեփական թվային արժույթի հարթակն է ստեղծել, ներկայումս թույլ չի տալիս օգտվողներին իր հարթակից կրիպտոարժույթի ակտիվներ փոխանցել:


Աղբյուրը՝ https://operativ.am/?p=428237&l=am