Nvidia-ն, Intel-ը և IBM-ը Հայաստանում շուտով կարող են մասնաճյուղեր ունենալ

21:01 14-06-2019

Հայ ծրագրավորողների և ինժեներների որակավորումը հետաքրքրում է խոշորագույն միջազգային ընկերություններին։


Հայաստանում շուտով կարող են հայտնվել այնպիսի խոշոր ընկերությունների մասնաճյուղեր, ինչպիսիք են Nvidia–ն, Intel–ը և IBM–ը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։


Այս և այլ ընկերությունների ղեկավարների հետ նա հանդիպել է ԱՄՆ` վերջերս տեղի ունեցած իր այցի ժամանակ։ Վերոնշյալ միջազգային ընկերությունները Հայաստանը դիտարկում են որպես լավ պատրաստված մասնագետներով երկիր։ Այդ պատճառով նրանք ցանկանում են այստեղ գրասենյակներ ունենալ, որտեղ կաշխատեն տեղի մասնագետները։


Մանրամասները՝ https://armeniasputnik.am/economy/20190613/19123826/Nvidia-Intel--IBM-hayastanum-shutov-karoxen-masnajyuxer-unenal-arshakyan.html