Microsoft-ը վերջին նախազգուշացումն է արել Windows 10-ի օգտատերերին

13:53 10-07-2019

Microsoft ընկերությունը նախազգուշացրել է Windows 10 օպերացիոն համակարգում առկա խնդրի մասին, հաղորդում է Forbes-ը:

Միլիոնավոր օգտատերեր նախազգուշացվել են, որ վերջին KB4501375 թարմացումը կարող է խաթարել Remote Access Connection Manager (RASMAN)-ի աշխատանքը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Նշվում է, որ ամենամեծ խնդիրը կառաջանա VPN-ի հետ: RASMAN-ը ղեկավարում է Windows 10-ի միացումը ինտերնետին և հանդիսանում է VPN-ի ծառայությունների բնականոն գործունեության համար հիմնական ֆոնային խնդիրը: Հաշվի առնելով բոլոր դեպքերում՝ ցանցի գաղտնիության և ամենակարևոր աշխատանքային խնդիրներից մինչև Netflix-ի և YouTube-ի արգելափակման բացումը, VPN-ի օգտագործման աճը, դա կարող է մեծապես ազդել այն բանին, թե ինչպես է օգտագործվում համակարգիչը:

Microsoft-ը հայտարարել է, որ խնդիրը կապված է միայն Windows 10 1903 վերջին տարբերակի հետ: Այնուամենայնիվ, Windows 10 1903-ն առնվազն 50 միլիոն օգտատեր ունի:


Աղբյուրը՝ https://www.1in.am/2591388.html