Microsoft-ը պլանավորում է նոր ստեղն ավելացնել ստեղնաշարերի վրա

22:36 19-06-2019

Microsoft ընկերությունը քննարկում է ստեղնաշարերի վրա Office նոր ստեղնն ավելացնելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է The Verge պորտալը:

Ենթադրվում է, որ ստեղնը կծառայի Microsoft Office հավելվածների արագ կանչի համար: Նոր կոճակը ստեղնաշարի աջ կողմում կփոխարինի Windows ստեղնին:

Պորտալի տեղեկատվությամբ՝ Microsoft-ը հարցում է անցկացնում նոութբուքերի վրա այդ ստեղնի անհրաժեշտության շուրջ:


Մանրամասները՝ https://blognews.am/arm/news/617593/microsoft-y-planavorum-e-nor-stexn-avelacnel-stexnashareri-vra.html