Microsoft-ը զանգվածային հաքերային հարձակում է գրանցել ամերիկյան և օտարերկրյա պետական հաստատությունների վրա

18:22 29-05-2021

Այս շաբաթ Microsoft-ը զանգվածային հաքերային հարձակում է գրանցել ամերիկյան և օտարերկրյա պետական հաստատությունների ու վերլուծական կենտրոնների վրա՝ ֆիշինգի օգտագործմամբ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է ընկերության փոխնախագահ Թոմ Բերտը։ Նա կարծում է, որ դրա հետևում կանգնած են ռուս հաքերները, որոնք ինչ-որ կերպ կապված են SolarWinds տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության վրա հարձակման հետ: Այս շաբաթ նրանց ջանքերն ուղղված էին ավելի քան 150 տարբեր կազմակերպությունների՝ ոչ պակաս, քան 24 երկրներում գրեթե 3․000 էլեկտրոնային փոստի հաշիվների վրա: Բերտի խոսքով՝ այս արշավը, ինչպես երևում է, շարունակությունն է ռուս հաքերների՝ «հետախուզական տեղեկատվության հավաքագրման շրջանակում արտաքին քաղաքականության մեջ ներգրավված պետական գերատեսչությունները թիրախավորելու» բազմաթիվ փորձերի:


Աղբյուրը՝ https://factor.am/375893.html