Lenovo-ն համակարգչային մկնիկ-«թարգմանիչ» է ներկայացրել

13:18 10-07-2019

Lenovo ընկերությունը «խելացի» համակարգչային մկնիկ է ներկայացրել: Գաջեթը կարող է տեքստեր թարգմանել, հաղորդում է Gizmochina-ն:

Մկնիկը հագեցած է չինական Keda Xunfei ստարտափի խոսքի ճանաչման ծրագրով, տեքստի միաժամանակյա մուտքի և թարգմանության հնարավորությամբ:

Սարքը դեռևս թույլ է տալիս ձայնային տեքստեր մուտքագրել չինական տարբեր բարբառներով և անգլերեն լեզվով, իսկ թարգմանում է ֆրանսերեն, ճապոներեն, գերմաներեն և ևս 26 լեզուներով:

Բացի այդ, մկնիկը ավտոմատ կերպով թարմացնում է բառարանները, դրանք ներբեռնելով ցանցից և խորացված ուսուցում է օգտագործում խոսքի ճշգրիտ ճանաչման համար:

Տեղեկացվում է, որ նման գաջեթը շուկայում կվաճառի 43 դոլարով:


Աղբյուրը՝ https://www.1in.am/2591463.html