LG-ն զբաղված է երեք էկրանով սմարթֆոնի ստեղծմամբ

19:37 08-08-2019

Ըստ լուրերի, LG ընկերությունը զբաղված է ծալովի, երեք էկրանով սմարթֆոնի ստեղծմամբ: Ցանցում թիզերներ են հայտնվել, որոնք ցույց են տալիս, որ գաջեթը բացվելու է գրքի նման, գրում է Mashable-ը:

Թիզերում գաջեթը ցուցադրվում է առանց որևէ մանրամասների: Սմարթֆոնի շնորհանդեսը պետք է տեղի ունենա IFA 2019 էլեկտրոնիկայի ցուցահանդեսում:

Պատկերներից կարելի է տեսնել, որ սարքն ունի փոքր արտաքին էկրան: Դրա շնորհիվ գաջեթը շատ նման է Samsung Galaxy Fold-ին: Միևնույն ժամանակ, գաջեթը ճկուն էկրան չի ունենա:

Նորույթի ներկայացումը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 6-ին:


Աղբյուրը՝ https://www.1in.am/2605938.html