Instagram-ում ներդրվել է նոր գործառույթ. հնարավոր կլինի վերականգնել վերջերս ջնջած հրապարակումները

13:34 03-02-2021

Instagram սոցիալական ցանցում ներդրվել է նոր գործառույթ, որի շնորհիվ օգտատերերը կարող են վերականգնել վերջերս ջնջված հրապարակումները: Բացի այդ, մշակողները կատարելագործել են նաև սոցիալական կայքի անվտանգության համակարգը: Այս մասին տեղեկացնում է tvzvezda.ru կայքը:


«Մենք գիտենք, որ սա այն է, ինչ մարդիկ խնդրել են, և այժմ դուք կկարողանաք առաջին անգամ վերականգնել ջնջված բովանդակությունը Instagram հավելվածում»,-ասված է սոցիալական ցանցի ղեկավարության մամուլի հաղորդագրության մեջ:


Պաշտպանության նոր աստիճանների շնորհիվ հաքերները ավելի քիչ շանսեր կունենան ներխուժելու օգտատերերի անձնական էջեր, բացի այդ, համակարգը պետք է նաև խոչընդոտի խարդախների կողմից այն էջերի մեկնաբանությունների ջնջմանը, որոնց հետ նրանք ոչ մի կապ չունեն:


Աղբյուրը՝ https://operativ.am/?p=411347&l=am