Huawei սմարթֆոնները կարող են անցնել ռուսական «Ավրորա» օպերացիոն համակարգին

21:31 11-06-2019

Չինական Huawei-ին, որը ամերիկյան արգելքների պատաճռով զրկվել է Android օպերացիոն համակարգի թարմացման հասանելիությունից, կարող է օգնել «Ռոստելեկոմը» եւ ռուս բիզնեսմեն Գրիգորի Բերյոզկինը, որի սեփականությունն է ֆիննական հիմքով ստեղծված ռուսական «Ավրորա» բջջային ՕՀ մշակումը, հայտնում է The Bell-ը:


Պետերբուրգյան համաժողովից առաջ Huawei-ի գլխավոր գործադիր տնօրեն Գո Պինը ՌԴ թվային զարգացման եւ կապի նախարար Կոնստանտին Նոսկովի հետ քննարկել է չինական սմարթֆոնների հնարավոր անցումը Sailfish-ին, The Bell-ին հայտնել են բանակցություններին ծանոթ 2 աղբյուրներ: Այս թեման բարձրացվել է նաեւ Չինաստանի ղեկվար Սի Ցզինպինի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումների ժամանակ, ասել է մեկ այլ աղբյուր:


Մանրամասները՝ https://news.am/arm/news/517672.html