Huawei-ն ծալովի Mate X-ի վաճառքի մեկնարկը հետաձգել է Samsung-ի պատճառով

22:48 17-06-2019

Չինական Huawei ընկերության ղեկավարությունը որոշում է ընդունել հունիսին նախատեսված իր նորույթի՝ ճկուն էկրանով Mate X-ի վաճառքի մեկնարկը հետաձգելու մասին՝ Samsung ընկերության հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնել է ընկերության ներկայացուցիչը CNBC-ի հետ հարցազրույցում:

«Մենք չենք ցանկանում արտադրանք թողարկել, որը կկործանի մեր հեղինակությունը»,- ասել է Huawei-ի ներկայացուցիչը:


Մանրամասները՝ http://www.slaq.am/arm/news/1320965/