Huawei-ի հանդեպ ԱՄՆ սանկցիաները չեղարկվեցին

21:51 01-07-2019

«Մեծ Քսանյակի» շրջանակներում ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի Սի Ծինփինի հանդիպումից հետո, չինական Huawei ընկերության հանդեպ սահմանված ամերիկյան սանկցիաները չեղյալ հայտարարվեցին։

Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան ղեկավարը, ճապոնական Օսակայում տեղի ունեցած իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Միացյալ Նահանգների իշխանությունները չինական տեխնոլոգիական ընկերությանը ներառել էին սև ցուցակում, ինչը առաջիկա տարիներին կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել առաջատար տեխնոլոգիաների շուկայում։ Ընդհանուր վնասը առաջիկա տարիների համար գնահատվել էր 32 միլիարդ դոլար։


Աղբյուրը՝ https://scannews.am/news/huawei_i_handep_amn_sankcianery_chegharkvecin/2019-07-01-6579