Huawei-ը հետաձգել Է Mate X ճկուն սմարթֆոնի վաճառքների սկիզբը. The Wall Street Journal

21:09 14-06-2019

Huawei չինական ընկերությունը ծալովի Էկրանով Mate X սմարթֆոնի վաճառքների մեկնարկը հունիսից հետաձգել Է սեպտեմբեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ընկերության ավագ փոխնախագահ Վինսենթ Փենգին: 

«Ընկերությունը Mate X-ի վաճառքը հետաձգում Է ծալովի Էկրանի՝ հեռախոսի ամենաբարդ տեխնիկական բաղադրիչի որակը բարելավելու համար»,-ասել Է նա հրատարակությանը, նշելով, որ սարքն այժմ համակողմանի թեստավորում Է անցնում: 


Ինչպես նշել են թերթում, Huawei-ը ուշադրություն Է դարձրել Samsung ընկերության անհաջող փորձի վրա, որին հարկ եղավ իր Galaxy Fold ճկուն սմարթֆոնի վաճառքների սկիզբը հետաձգել Էկրանի հետ կապված խնդիրների պատճառով: Փենգը նշել Է, որ վաճառքների հետաձգումը կապված չԷ Huawei-ի՝ ԱՄՆ-ում ծագած խնդիրների հետ:


Մանրամասները՝ https://armenpress.am/arm/news/978510.html