Huawei-ը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի առեւտրի նախարարության դեմ

17:22 22-06-2019

ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի ընթացքում չինական Huawei հեռահաղորդակցային արտադրողը բողոք է ներկայացրել ԱՄՆ առեւտրի նախարարությանը ընկերության սարքավորումների բռնագրավվման պատճառով, հաղորդում է DW-ն:

Խոսքը սարքավորման մասին է, որը Huawei-ը նախկինում ուղարկել էր Կալիֆոռնիայի թեստային լաբորատորիա եւ հետո ցանկացել էր նորից Չինաստան տեղափոխել:

Սակայն Huawei-ի տեղեկություններով ԱՄՆ կառավարությունը Ալյասկայում բռնագրավել է տվյալ սարքավորումը՝ չնայած նրան, որ այն լիցենզավորման կարիք չուներ:

Այժմ Huawei-ն ամերիկյան կողմից պահանջում է կամ վերադարձնել սարքավորումը, կամ ընդունել, որ դրա մատակարարումն ԱՄՆ անօրինական էր: Նյութի հրապաարակման պահին ԱՄՆ առեւտրի նախարարությունը ոչ մի կերպ չիր արձագանքել տվյալ տեղեկատվությանը:

Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը Huawei ընկերությանը ներառել էր սեւ ցուցակում այն կասկածների պատճառով, որ այն իր տեխնոլոգիաները կարող է օգտագործել չինական կառավարության օգտին լրտեսության համար: Արդյունքում ամերիկյան ընկերություններին արգելվել էր գործնական կապեր պահպանել չինական ձեռնարկության հետ:

Ուրբաթ՝ հունիսի 21-ին, Վաշինգտոնը սեւ ցուցակում էր ներառել ձեռնարկությունների, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար, որտեղ արդեն գտնվում է Huawei-ը, չինական եւս հինգ ընկերություններ:

Խոսքը Sugon, նրա Higon-դուստր ընկերության, Chengdu-Haiguang խմբի մեջ մտնող ձեռնարկությանը պատկանող երկու ընկերությունների եւ Wuxi Jiagnan համակարգչային տեխնոլոգիական ինստիտուտի մասին է, որը գտնվում է Չինաստանի ՊՆ ենթակայությունում:


Մանրամասները՝ https://news.am/arm/news/519925.html