Huawei Mate 30-ը կունենա երկու 40 մեգապիքսելանոց տեսախցիկ

20:03 08-08-2019

Ինսայդերը կիսվել է Huawei-ի նոր ֆլագմենի ֆոտոխցիկների մասին մանրամասներով:

Ըստ լուրերի, Huawei-ն սեպտեմբերին կներկայացնի Mate 30 նոր ֆլագմենային շարքը: Ընկերությունը տեղեկատվությունը գաղտնի է պահում, բայց արդեն կան տվյալներ սմարթֆոնի եռակի խցիկի բնութագրերի վերաբերյալ:

Mate 30-ում կլինեն երեք հիմնական տեսախցիկներ, որոնք նման են P30 Pro տեսախցիկներին, բայց առանց չորրորդ լրացուցիչ մոդուլի:

Mate 30-ի տեսախցիկները կունենան հետևյալ բնութագրիչները՝

Այնուամենայնիվ, տեղեկություններ չկան Mate 30 Pro տեսախցիկների մասին, որոնք պետք է ունենան ավելի հետաքրքիր հատկություններ:

Ըստ լուրերի, Huawei Mate 30 և Mate 30 Pro սմարթֆոնների շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին: Բնութագրիչներից հայտնի է, որ սմարթֆոնները կաշխատեն նոր Kirin 985 պրոցեսորով: Որևէ վստահություն չկա, որ դրանք աշխատում են Android-ով, թե Hongmeng սեփական համակարգով: Մնում է սպասել Huawei-ի պաշտոնական նորություններին:


Աղբյուրը՝ https://168.am/2019/08/06/1157079.html