Google-ը նորարարություն է նախապատրաստում կոճակային հեռախոսների համար

10:08 05-07-2019

Ընթացիկ տարում արդեն Google-ը կսկսի Android-ի եւ Chrome-ի մշակումը այսպես ասած կոճակային հեռախոսների համար, որով վերջիններս կդառնան լուրջ մրցակից Kai OS-ին, որը հատկապես ճանաչում է սկսել ձեռք բերել զարգացող երկրներում։ Այս մասին գրում է 9to5google.com-ը, մանրամասնելով, որ արդեն հնարավոր է եղել նույնիսկ փորձարկել Google բրաուզերը՝ կոճակային հեռախոսների համար։ Փորձարարական ծրագիրը փորձարկել են լրագրողները։ Այն լիովին հարմարեցված է այսպես ասած ոչ-սմարթ հեռախոսներին։ Շատ բաժիններ դեռեւս մշակվում են, սակայն առաջին փորձարկումները անցել են բավական հաջող։


Աղբյուրը՝ https://hraparak.am/post/1093651773