Google-ը նոր սոցցանց է փորձարկում

21:16 20-07-2019

Google ընկերությունը նոր սոցցանց է ստեղծել Shoelace (թարգմանաբար՝ «կոշկաքուղ») անվանումով և սկսել է փորձարկել այն:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ընկերության նոր նախագիծը կոչված է միավորելու միանման հետաքրքրություններ ունեցող, կողք կողքի ապրող մարդկանց: Shoelace-ում նշելով հոբբին ու նախասիրությունները՝ օգտատերերը կկարողանան թեմատիկ միջոցառումներ և մոտակայքում նախատեսված հանդիպումներ գտնել, ինչպես նաև ստեղծել սեփական միջոցառումները:

Միանալով որևէ միջոցառման՝ հնարավոր կլինի քննարկել այն այլ մասնակիցների հետ կամ այլ օգտատերերի հրավիրել, եթե նույնիսկ վերջիններս չեն օգտվում տվյալ սոցցանցից:

Նախագիծը հասանելի է Android և iOS հարթակներում: Հավելվածի վեբ-տարբերակի մասին տեղեկություն դեռևս չկա: Ներկա փուլում ծրագրավորողները փակ փորձարկում են իրականացնում Նյու Յորքի տարածքում: Գրանցումը հնարավոր է միայն հրավերներով:


Աղբյուրը՝ http://www.top-news.am/?p=53506&l=am