Google-ը նոր AI որոնողական համակարգ է մշակում

22:17 22-04-2023

Google-ը հաջորդ ամիս կթողարկի արհեստական ​​ինտելեկտի վրա աշխատող որոնման նոր գործիքներ, որոնց ավելի մանրամասն գործառույթների մասին կհայտարարվի աշնանը, հայտնում է The New York Times-ը:

Առաջին փուլում նոր գործառույթները հասանելի կլինեն ԱՄՆ-ում 1 մլն մարդու, իսկ մինչև տարեվերջ Google-ը կընդլայնի հասանելիությունը մինչև 30 մլն օգտատեր։ Պարզ չէ, թե կոնկրետ ինչ են առաջարկելու գործիքները, բայց դրանք, հավանաբար, հիմնվելու են Google-ի Bard չաթ-բոտի խոսակցական խոստման վրա: Դրանք մշակվում են «Magi» ծածկանունով:

Նախագիծը դեռ վաղ փուլում է։ Նրա գաղափարն այն է, որ որոնողական համակարգը փորձի կանխատեսել օգտատիրոջ հարցերը և առաջարկել «շատ ավելի անհատականացված փորձ»:


Աղբյուրը՝ https://b24.am/business/358530.html