Google-ը հրաժարվեց պլանշետներ թողարկելուց

22:15 21-06-2019

Google-ը հայտարարել Է, որ դադարեցնում Է պլանշետների արտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերության ավագ փոխնախագահ Ռիք Օսթերլոհը հայտնել Է Twitter-ում:

«Այո, դա ճիշտ Է… Google HARDWARE թիմը կենտրոնանալու Է բացառապես նոութբուքեր ստեղծելու վրա»,-գրել Է նա, նշելով, որ «Android եւ Chrome OS թիմերը 100 տոկոսով հանձնառու են այն գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությանը, որոնք պլանշետներ են թողարկում շուկայի բոլոր սեգմենտների համար»: Business Insider-ը, վկայակոչելով ընկերության ներկայացուցչին, հայտնում Է, որ Google-ը չի թողարկելու Pixel Slate-ի նոր մոդելներ: Նրա խոսքով՝ ընկերության աշխատակիցների մեծամասնությունը, որոնք զբաղվում Էին պլանշետների մշակմամբ, կանցնեն Pixelbook շարքի նոութբուքերի հետ աշխատանքին, իսկ մնացածներին կուղարկեն աշխատելու «գաղտնի նախագծերում»:


Մանրամասները՝ http://armday.am/post/88025/google-y-hrazharvets-planshetner-togharkelo-ts