Google-ը խորացնում է արհեստական ինտելեկտի ոլորտում իր հետազոտությունները

20:44 18-08-2019

Google DeepMind-ը, Facebook-ը, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Նյու-Յորքի համալսարանները ներկայացրել են SuperGLUE անվանումը ստացած թեստային հարցերը, որոնք նախատեսված են արհեստական ինտելեկտի արտադրողականությունը չափելու, խոսքի ընկալողունակությունը ստուգելու համար։Ինչպես փոխանցում է habr-ը, SuperGLUE-ն ստեղծվել է Google BERT նեյրոնային ցանցի հիմքի վրա։ Այս ցանցի արտադրողականությունը, ըստ VentureBeat-ի շատ ավելի է, քան իր «ցեղակից» մյուս ցանցերինը, որոնք ներկայացվել են տարբեր տեխնոլոգիական հսկաների կողմից։ SuperGLUE-ն ներառում է, ութ խնդիր, որոնք թույլ են տալիս ստուգել, թե համակարգը կարող է արդյոք հետեւել մտքի ընթացքին, ճանաչել պատճառահետեւանքային կապերը եւ պատասխանել հարցերին՝ «այո» կամ «ոչ»։


Աղբյուրը՝ https://hraparak.am/post/81853748e03d07e0bb1aa787548d63e1