GFN.AMը սկսում է Հայաստանում NVIDIA GeForce NOW ամպային խաղերի ծառայության բետա փորձարկման համար գրանցումները

21:31 26-01-2023

Արմինֆո.2023թ. հունվարի 26-ից սկսած` հնարավոր կլինի գրանցվել GFN.AM-ում, ինչը հետագայում բաժանորդներին հասանելիություն կապահովի GeForce NOW-ի ծառայության բետա տարբերակից օգտվելու։


GFN.AM-ը թույլ է տալիս Հայաստանի գեյմերներին, պահպանելով վերջին սերնդի NVIDIA GeForce գրաֆիկայի առավելությունները, օգտվել գրաֆիկական ամենապահանջկոտ խաղերից գրեթե ցանկացած սարքից՝ ներառյալ ցածր հզորության համակարգիչներից, սմարթֆոններից և պլաշետներից` iOS կամ Android համակարգերի միջոցով, ինչպես նաև այն հեռուստացույցներից, որոնք ունեն նման հնարավորություն։ GFN.AM-ը համատեղելի է թվային խաղերի խոշորագույն խանութների հետ և խաղեր է հեռարձակում անմիջապես գեյմերների գրադարաններից Steam-ում, Epic Games Store-ում, Ubisoft Connect-ում և այլն: GFN.AM-ի կատալոգն արդեն ունի ավելի քան 1500 խաղ, որոնք կարելի է հեռարձակել ամպից, ընդ որում՝ այդ խաղերից 100-ն անվճար է: Նոր խաղերը ավելացվում են շաբաթական պարբերականությամբ: Այսօրվանից խաղացողները կարող են ստեղծել հաշիվ GFN.AM-ում, որը թույլ կտա մուտք գործել ծառայության փակ բետա տարբերակ։ Օգտատերերը կկարողանան ընտրել բաժանորդագրության հարմար տարբերակ: Բազային բաժանորդագրությունը տրամադրվում է անվճար։ Պրեմիում կամ Ultimate բաժանորդագրության արժեքը և առավելությունները կարելի է գտնել կայքում։


Բազային բաժանորդագրություն – անվճար է և թույլ է տալիս խաղացողներին ծանոթանալ խաղային ծառայությանը՝ առաջարկելով մինչև 30 րոպե տևողությամբ խաղային սեսսիաներ:


Պրեմիում բաժանորդագրություն - ապահովում է ամպային խաղերի ծառայության ավելի շատ առավելություններ.


Խաղը սկսելիս առաջնահերթ մուտք դեպի սերվերներ;

Խաղային սեսսիաներ՝ մինչև 6 ժամ;

NVIDIA RTX տեխնոլոգիաների հասանելիություն:

Ultimate բաժանորդագրություն - խաղացողներին տալիս է «Premium» -ի բոլոր հնարավորությունները և այլ առավելություններ.


Բացառիկ մուտք դեպի GeForce RTX 3080 սերվերներ ներկայում և GeForce RTX 4080 սերվերներ՝ ապագայում;

Պատկերի 4K կետայնություն, կադրերի հաճախականությունը՝ մինչև 120 կադր/վ:


Աղբյուրը՝ https://arminfo.info/full_news.php?id=74185&lang=1