GFN.AM-ը Հայաստանում գործարկում է NVIDIA GeForce Now-ն՝ խաղային ծառայության բետա թեստից հետո

22:15 22-04-2023

2023 թվականի ապրիլի 21-ին Հայաստանում GeForce Now խաղային ծառայությունն ավարտում է բետա թեստավորումը և հնարավորություն է տալիս խաղալ բոլոր ցանկացողներին։


2023 թվականի փետրվարի վերջին GFN.AM-ը հայտարարեց բետա թեստի գրանցման մեկնարկի մասին․ մեկուկես ամսում ավելի քան երեսունհինգ հազար մարդ հասանելիություն է ստացել NVIDIA GeForce NOW ծառայության փորձարկմանը: Նրանցից շատերն արդեն գնահատել են սպասարկման որակը և փորձել տարբեր խաղեր։ Ապրիլի 21-ից ծառայությունը բաց կլինի բոլոր ցանկացողների համար։


Աղբյուրը՝ https://b24.am/business/358945.html