Facebook-ի կրիպտոարժույթն ԱՄՆ-ում սպառնալիք են անվանել

09:53 05-07-2019

Ամերիկյան կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների կոմիտեն պահանջել է, որ Facebook-ը դադարեցնի իր Libra կրիպտոարժույթի մշակումը, մինչև օրենսդիրները ավելի շատ ժամանակ ունենան բոլոր սպառնալիքներն ուսումնասիրելու համար: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով համապատասխան նամակին:

Նամակում նշվում է, որ ԱՄՆ կոնգրեսը խնդրում է «անհապաղ դադարեցնել Libra-ի հետ կապված Facebook-ի ծրագրերի իրականացումը»:

«Անհրաժեշտ է, որ Facebook-ը և նրա գործընկերները անմիջապես դադարեցնեն ծրագրերի իրականացումը, քանի դեռ կարգավորիչներն ու կոնգրեսը այդ հարցերն ուսումնասիրելու և միջոցներ ձեռք առնելու հնարավորություն չեն ունեցել»,- ասվում է նամակում:

Նախատեսվում է, որ կոնգրեսը հրապարակային լսումներ կանցկացնի կրիպտոարժույթի հետ կապված ռիսկերի և օգուտների վերաբերյալ, որից հետո ամերիկյան կողմը որոշում կկայացնի:


Աղբյուրը՝ https://www.1in.am/2589247.html