Facebook-ը չեղարկել է զանգվածային միջոցառումները մինչև 2021թ-ի հունիսի վերջ

17:37 18-04-2020

«Facebook Inc-ը հրաժարվել է 50 և ավելի մարդկանց մասնակցությամբ պլանավորված բոլոր միջոցառումներից մինչև 2021 թվականի հունիսի վերջը։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, սոցցանցի իր էջում ասել է ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Ցուկերբերգը որոշումը կայացրել է առողջապահության ոլորտում փորձագետների առաջարկություններից ելնելով:

Նա նաև նշել է, որ Facebook-ի աշխատակիցների մեծ մասը կշարունակի հեռավար աշխատել առնվազն մինչև մայիսի վերջ: Բացառություններ կլինեն այն մասնագետների համար, ովքեր չեն կարող տանից աշխատել՝ ներառյալ ապօրինի գործողությունների կանխարգելման որոշ ինժեներներ և մոդերատորներ:

Աշխատակիցները, ովքեր ինչ-ինչ պատճառներով կցանկանան շարունակել աշխատել հեռակա կարգով՝ մինչև ամառվա վերջ կունենան այդ հնարավորությունը:

Բացի այդ, Facebook-ը մինչև հունիսի վերջ երկարաձգել է գործուղումների արգելքը:

«Խոշոր տեխնոլոգիական ընկերություններն առաջիններից էին, որոնք իրենց աշխատակիցներին ուղարկում էին հեռավար աշխատանքի»,- նշում է The Wall Street Journal-ը:

Մարտին Facebook-ը խորհուրդ տվեց, որ իր աշխատակիցները հնարավորության սահմաններում մնան տանը: Amazon-ի, Google-ի և Alphabet Inc.-ի անդամ այլ ընկերությունների հանդիպումները ևս հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել համաճարակի պատճառով:

Ֆեյսբուքում կա մոտավորապես 45,000 աշխատակից, որոնց մեծ մասը աշխատում է Կալիֆոռնիայում գտնվող ընկերության Մենլո-պարկ կենտրոնակայանում: Facebook-ը նաև ներգրավում է մոտ 15 հազար վարձու աշխատող՝ իր պլատֆորմում մոդարատորության համար:

Աղբյուրը՝ https://www.panorama.am/am/news/2020/04/18/Facebook-%D5%B9%D5%A5%D5%B2%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4/2276308