DeepNude նեյրոցանցը «կմերկացնի» կանանց 30 վայրկյանում

11:08 29-06-2019

Մի խումբ ծրագրավորողներ ստեղծել են DeepNude նեյրոցանցը, որով 30 վայրկյանների ընթացքում օգտատերերը կարող են հեռացնել ամբողջ հագուստը լուսանկարից եւ դրա փոխարեն նկարել մարմնի մերկ մասերը, հաղորդում է Hightech –ը՝ հղում կատարելով VICE-ին:

DeepNude ծառայությունը հասանելի է դարձել դեսքթոփ-օգտատերերին հունիսի 23-ին: Լուսանկարը մշակելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել կնոջ նկարը նեյրոցանցում, իսկ մի քանի տասնյակ վայրկյան անց ստանալ նրա մերկ լուսանկարը:

Ընդ որում՝ DeepNude-ը չի կարող աշխատել տղամարդկանց լուսանկարների հետ: Բացի այդ, նեյրոցանցը դեռեւս չի կարողանում ստեղծել մերկ մարմինը կողմնային կամ հետեւի մասից:

Ծրագրավորողների խոսքերով՝ արհեստական ինտելեկտը սովորել է մերկ կանանց տասնյակ հազարավոր լուսանկարների միջոցով: Լրագրողների հարցին, թե ինչու DeepNude-ը չի մշակում տղամարդկանց լուսանկարները, հեղինակները պատասխանել են, որ «համացանցում բավականին բարդ է գտնել տղամարդկանց մերկ մարմինների լուսանկարները»:


Աղբյուրը՝ https://news.am/arm/news/521041.html