Bitcoin-ը կհատի 100.000 դոլարի սահմանը․ երբ գնել կրիպտոարժույթ

20:55 18-08-2019

Goldman Sachs բանկի նախկին վերլուծաբան Մուրադ Մախմուդովը խորհուրդ է տվել «Bitcoin գնելիս ավելի լայն մտածել» և չխաղալ փոխարժեքների տարբերության վրա կարճ ժամանակահատվածներում։

Bitcoin-ի փոխարժեքը կհատի 100.000 դոլարի սահմանը, ուստի այժմ իմաստ չունի ուշադրություն դարձնել առաջին ծպտյալ արժույթի արժեքի մշտական փոփոխություններին, խորհուրդ է տալիս Մուրադ Մահմուդովը, ով այժմ ղեկավարում է Adaptive Capital հեջ ֆոնդը: Նա շուկայի ներկայիս իրավիճակը բացատրում է կուտակմամբ, ինչը, ի վերջո, կհանգեցնի ակտիվի գնի կտրուկ բարձրացման:

«Կարող է թվալ, թե հաջորդ շաբաթվա ընթացքում Bitcoin-ի փոխարժեքը մի փոքր կտատանվի, ես գիտեմ, որ այն կհատի 100.000 դոլարի սահմանը»,- գրել է Մախմուդովը:


Աղբյուրը՝ https://kentron.am/am/news/157794