Apple իջեցնում է գինը նոր սմարթֆոններ համար

20:49 12-09-2019

Apple ընկերությունը առերեսվում է ավելի ցածր գին ունեցող սմարթֆոներ արտադրող ընկերությունների մրցակցությանը: Երեքշաբթի օրը Apple-ը ներկայացրեց նոր iPhone-ը Կալիֆոռնիայում կայացած ավանդական իր միջոցառմանը:

Կալիֆոռնիայում Apple ընկերության կենտրոնակայանում կայացավ ընկերության արտադրած նոր սմարթֆոնների՝ iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max հեռախոսների շնորհանդեսը: Այն ներկայացրեց ընկերության ղեկավար Թիմ Քուկը, ով նշեց, որ այս նոր սմարթֆոններն ունեն կատարելագործված տեսախցիկներ, որոնք չեն զիջում ընկերության հիմնական մրցակիցներ՝ Samsung և Huawei սմարթֆոններին:

Apple-ը նաև վերանայել է այս ապրանքատեսակի համար գները: Ի զարմանս շատերի iPhone 11-ի գինը սկսվում է 700 ԱՄՆ դոլարից ի տարբերություն անցած տարվա iPhone XR-ի, որի արժեքն էր 750 դոլար: Գնային քաղաքականության վերանայումը ազդանշան է, որ հաճախորդներից շատերը չէին ցանկանում փոխել իրենց հին Apple սմարթֆոները բարձր գների պատճառով:

Ընկերության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ նոր iPhone-ի կամ iPad-ի գնորդը կստանա նաև անվճար մեկ տարվա բաժանորդագրում Apple TV Plus հեռուստածառայությունից օգտվելու համար, որը կսկսվի նոյեմբերի 1-ից: Այս ծառայությունը կառաջարկի հատուկ նկարահանված տարբեր ժանրերի ֆիլմերշ հեռուստասերիալներ եւ հաղորդումներ ամսեկան 5 դոլարի անդամավճարի դիմաց: Այսպիսով Apple -ը մարտահրավեր է նետում այս ոլորտի Netflix և այլ առաջատար խոշոր ընկերություններին:

Ընկերության նոր սմարթֆոնները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 20-ից:


Աղբյուրը՝ https://www.amerikayidzayn.com/a/5079481.html