Apple-ին բռնացրել են տարիներ շարունակ այլ ընկերությունների մշակումները գողանալու մեջ

22:18 22-04-2023

Ամերիկյան Apple ընկերությունում երկար տարիներ գործընկերների մշակումները գողանալու մեխանիզմներ են գործել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Մատնանշվում է Masimo ընկերության դեպքը, որը զբաղվում էր արյան մեջ թթվածնի մակարդակի չափմամբ։ Ընկերությունը սկսել է համագործակցել Apple-ի հետ, սակայն ի վերջո Masimo-ի գլխավոր աշխատակիցներին գայթակղելով տարել են Apple, իսկ տեխնոլոգիան՝ արտոնագրել: Ըստ WSJ-ի՝ Apple-ն ունեցել է նման «համագործակցություն» մոտ երկու տասնյակ օրինակ։ Կորպորատիվ սխեմայի համաձայն՝ ի սկզբանե նշանակվում են բանակցություններ հնարավոր գործընկերության կամ տեխնոլոգիական ինտեգրման համար: Այնուհետև Apple-ը կտրուկ դադարեցնում է բանակցությունները, բայց մեկ կամ մի քանի տարի անց թողարկում է իր սեփական գաջեթը՝ նմանատիպ հնարավորություններով։ Apple-ը, սակայն, վստահեցնում է, որ ընկերությունը չի գողանում տեխնոլոգիաները և հարգում է մրցակիցների մտավոր սեփականությունը։

Աղբյուրը՝ https://factor.am/637513.html