Apple-ը MacBook Pro նոութբուքերի մի մասը հետ Է կանչում մարտկոցների հետ կապված խնդիրների պատճառով

22:29 21-06-2019

Apple ընկերությունը 2015-2017 թվականներին վաճառքներում հասանելի MacBook Pro նոութբուքերի մի մասը հետ Է կանչում մարտկոցի հնարավոր բռնկման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է ընկերության կայքում զետեղված հայտարարությունը:

Պոտենցիալ առումով խոցելի են ճանաչվել Retina-դիսփլեյով 15-դյույմանոց մոդելի նոութբուքերը, որոնք թողարկվել են 2015 թվականի կեսերին:


Մանրամասները՝ http://armday.am/post/88010/apple-y-macbook-pro-noo-tbo-qeri-mi-masy-het-e-kancho-m-martkotsneri-het-kapvats-khndirneri-patcharov